11:50 , 25 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը:
«Մենք տեսել ենք հաշվետվություններ և ցավում ենք մարդկային զոհերի համար ցանկացած վայրում, իհարկե՝ նաև այստեղ: Մեր դիրքորոշումը չի փոխվել՝ ուժի կիրառումը չի լուծի այս հակամարտությունը: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից»,- ասել է Հարֆը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, հակված է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: