15:10 , 25 հունվար, 2014
Ալայա Ռոուզ Բարբիեն իր նորաձև կերպարներով կարող է մրցակցել նույնիսկ համաշխարհային աստղերի հետ: Նրա մայրիկը՝ Մոնիկա Ռոուզը, Քարդաշյան քույրերի ոճաբանն է: Ալայան միայն 5 տարեկան է և, չնայած իր տարիքին, կարող է պարծենալ նորաձևության ոլորտում իր ձեռքբերումներով:




Ոճաբան մայրիկը փորձում է իր դստեր համար անկրկնելի ոճ ստեղծել, բայց հետևում է, որ հագուստները հարմարավետ լինեն փոքրիկի համար և համապատասխանեն նրա նախասիրություններին:

Ոճաբան Մոնիկան մայրիկներին խորհուրդ է տալիս. «Եթե մանկական հագուստը Ձեզ անչափ դուր է եկել, ապա անպայման գնեք այն. չէ որ երեխաներն այնքա՜ն արագ են մեծանում»:


Նախկինում Մոնիկան իր շքնաղ դստեր համար միայն բրենդային հագուստներ էր գնում, որոնք չափազանց թանկ էին, և որոնք Ալայան չէր հասցնում կրել: Իսկ հիմա մայրիկն ընտրություն է կատարում ավելի մատչելի ապրանքանիշների միջև, ինչպիսիք են Zara, H&M, Baby Gap:






Իսկ ահա նորաձև Ալայայի ապշեցուցիչ զգեստապահարանը:








