Եղանակն առաջիկա օրերին


11:43 , 25 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝ հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

26-27-ին հնարավոր է, 28-29-ին սպասվում է տեղումներ:

Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ: