Այնպիսի տպավորություն է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում ադրբեջանական ագենտներ կան


11:45 , 25 հունվար, 2014

Ինձ կբացատրե՞ք, թե ո՞րն է մի քանի տարվա վաղեմություն ունեցող տեսանյութի տարածման իմաստը: Ասենք հա, էդ տեսանյութում սրիկա սպան նվաստացնում է ու ֆիզիկական ցավ է պատճառում զինվորին, բայց էդ տարածողներից քանի՞սն են նշել, որ էդ տականքը դրա համար դատվել է ու իր պատիժը կրում է անազատության մեջ: 
Ասենք, այնպիսի տպավորություն, որ Ֆեյսբուքում ադրբեջանական ագենտներ կան նստած, որոնք շիրա են տալիս, իսկ հիստերիկ հակումներով սոցցանցային հասարակության այն շերտը, որը համոզված է, որ բանակը ամենավատն է ու սպանդանոց է, սկսում ա էդ հրահարված հիստերիան մեծ հաճույքով տարածել: 
Հա, հատկանշական դետալ ա դառել, որ բանակի վերաբերյալ հիստերիայի ալիքի առաջամարտիկները կանայք ու աղջիկներ են, ովքեր իրենց օրում չեն եղել բանակում, իսկ պաշտպանողները հիմնականում ծառայած տղաներ են...
Տնաշեններ, մի քիչ ուշադիր ու պատասխանատու եղեք էլի: Ամեն անգամ, երբ բանակի վարկանիշը սկսում է օբյեկտիվ պատճառներով բարձրանալ, քչփորում են տենց սենտիմենտալ օրիորդությանը, մեկ էլ օրիորդոտ տղերքին (որպես կանոն` խիստ ընդդիմադիր ու խիստ եվրոպամետ) ու հակառակ պրոցես հրահրում: