11:59 , 25 հունվար, 2014Պենսիլվանիայից Դելտա կեղծանունն ունեցող արվեստագետ Ջոդի Հարվի-Բրաունի ձեռքերով՝ գրքերի պատմությունները կենդանանում են ու դրանց միջից «դուրս են գալիս» պատմությունների նավերը, հրեշներն ու ջրահարսները: Արվեստագետը ոգեշնչվում է հենց հումքից, գրքերից ու եռաչափ ֆորմատով քանդակներ ստանում` կենդանացնելով գրքերի պատմությունները: «Մոբի Դիքից» ու «Թոմ Սոյերից» մինչև Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ». արվեստագետը հրաշալի կարողանում է վերարտադրել ամենագեղեցիկ պահերը՝ գրքերի թերթերից քանդակագործական հրաշալի աշխատանքներ ստանալով: Հարվի-Բրաունի քանդակները կարելի նաև գնել առցանց:














