Կիևում ոստիկան է սպանվել


11:22 , 25 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Կիևի Գոլեսեևյան շրջանում ոստիկանի մարմին են հայտաբերել՝ գլխին հրազենային վնասվածքով, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ոստիկանի մարմինը հայտաբերել են մոտակա շինարարությունում աշխատող պահակները: Ականատեսները տեսել են, թե ինչպես են 2 հոգի հեռացել դեպքի վայրից:

Զոհվածը 27 ամյա ավագ սերժանտ է: Ոստիկանը ծառայությունից տուն էր գնում:  

Korrespondent.net-ը գրում է, որ ոստիկանությունը սպանությունը կապում է Եվրամայդանում գործող ծայրահեղական խմբավորումների հետ: