11:08 , 25 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Հունվարի 24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման
մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում
կայացած բանակցությունների բովանդակությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Տեղեկացնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ մամուլի համար արված հայտարարությանը, տեղեկություն է տարածել, որում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում տեղի են ունեցել ԼՂ խնդրի շուրջ իմաստալից, կոնկրետ ու ինտենսիվ քննարկումներ։ Ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ Մամեդյարովն ասել է, որ «որքան շուտ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, այնքան արագ տեղի կունենա հակամարտության կարգավորումը՝ միջազգային իրավունքի շրջանակում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ