ԱՄՆ քաղաքացիները Ջասթին Բիբերին ԱՄՆ-ից վռնդելու ստորագրահավաք են սկսել


11:00 , 25 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

 ԱՄՆ-ում քաղաքացիական ակտիվիստները 19-ամյա կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին ԱՄՆ տարածքից վռնդելու արշավ են սկսել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Մենք, ԱՄՆ քաղաքացիներս, կարծում ենք, որ փոփ մշակույթը խեղաթյուրում է մեր մասին պատկերացումները: Մենք ցանկանում ենք, որ վտանգավոր, ապակառուցողական, անպատասխանատու, թմրանյութերի սիրահար Ջասթին Բիբերը արտաքսվի ԱՄՆ-ից ու զրկվի բնակության իրավունքից: Նա ոչ միայն սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանը, այլև շատ բացասական ազդեցություն է թողնում երիտասարդության վրա»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված ստորագրահավաքի տեքստում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ