Ասադը ազատ կարձակի մոտ 5.5 հազար ընդդիմադիր բանտարկյալների


10:52 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի ղեկավարությունը ուրբաթ օրը՝ հունվարի 24-ին, համաձայնել է ուղղիչ հաստատություններից ազատ արձակել մոտ 5.5 հազար կալանավորների: Այս մասին հաղորդում է Al-Arabya հեռուստաալիքը:

Նրանց ազատ արձակումը գործող ռեժիմի հակառակորդների պարտադիր պայմանն է՝ բանակցությունները սկսելու:

Չի նշվում, սակայն, թե կոնկրետ ովքեր ազատ կարձակվեն: