10:20 , 25 հունվար, 2014
Անձնական կյանքի բացակայությունը բերում է դեպրեսիվ հոգեվիճակի:
Ֆեյսբուքյան մի քանի օգտատեր միաժամանակ հնչեցրեցին ուրախ բացականչություններ: Այդ ուրախությունը մարդկանց պարգևեց կուտակային կենսաթոշակը: Կուտակային կենսաթոշակը, որը ատելի էր դարձել, Սահմանադրական դատարանը կասեցրեց: Ճիշտ է, օրենքը ամբողջովին չհանվեց, սակայն չվճարելու դեպքում տուգանքներ չեն լինելու, այսպես ասած, մնաց կամավորության վրա: Ետ նայելով և տեսնելով, որ 2 տարվա մեջ կամավոր սկզբունքով ոչ ոք չէր վճարել իր ծերության համար, ստացվում է, որ օրենքը ևս 2 ամիս չի գործելու:
Պ.Հայրիկյանը երեկ հանրահավաք էր անում: Ճիշտ է, շատերը չիմացան, թե ինչին է նվիրված հանրահավաքը, մարդկանց էլ ավելի մեծ զանգված ընդհանրապես չիմացավ, որ հանրահավաք է տեղի ունենում: Այս ամենը կարևոր էլ չի մեր հանրահավաքների ժամանակ, միևնույնն է, հանրահավաքի առանցքային թեման հենց տեղում է որոշվում: Հանրահավաքների մեջ մեկ շատ մեծ դրական պլյուս կա՝ երգվում են հայրենասիրական երգեր:
Վարդան Ղուկասյան՝ Գյումրու նախկին քաղաքապետ: Վարդան Ղուկասյանի օրինակով ապացուցվում է հին թևավոր խոսքերից մեկ. «Կյանքը աստիճան է»: Երբեմնի հզորությունից հիմա մնացել է շատ չնչին մասնաբաժին, բայց ասեմ՝ Վարդան Ղուկասյանը երջանիկ մարդ է, նա այժմ կարող է իմանալ՝ ով է այսքան տարի իրեն հավատարիմ մնացել և այսօր կանգնել իր կողքին:
Երեկ Սևակի ծնունդն էր: Սևակը այն եզակի կերպարներից է, ով խոսել է մարդկանց հետ բանաստեղծությունների միջոցով: Շատ սիրահարներ Սևակի բառերով են արտահայտում իրենց սերը, որովհետև Սևակը չէր գրել այդ բառերը միայն իր համար, նա նվիրեց դա ժողովրդին: Սևակ անունը միշտ պետք է դասվի Հայ ժողովրդի նվիրյալների շարքին: