09:38 , 25 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալել է հանցավոր խմբավորման, որը կարող է առնչություն ունենալ Կիևում ցուցարարներին զենք մատակարարելու հետ: Այս մասին փոխանցում է RBK-ն:
Ձերբակալման ժամանակ չարագործներից առգրավվել են 7 միավոր հրազեն՝ 2 Կալաշնիկով ինքնաձիգ, 4 ատրճանակ և 1 հրացան, ավելի քան 800 փամփուշտ, բեյսբոլի մահակներ ու դիմակներ: Հանցագործների հետքի վրա միլիցիան դուրս է եկել՝ հետաքննելով Կիևի 22-ամյա բնակչի առևանգման գործը:
Ուկրաինայի ՆԳՆ հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ գումարը փոխանցվել է չարագործներին, պատանդին ազատ են արձակել: Բոլոր 4 չարագործները ձերբակալվել են: