«Առավոտ». Մենք սովոր չենք մեր կյանքի վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր կազմել. խմբագրական


08:30 , 25 հունվար, 2014

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. 

«Մենք սովոր չենք մեր կյանքի վերաբերյալ երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Դա գուցե մասամբ ազգային առանձնահատկություն է, բայց հիմնականում՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված երևույթ։ Պլանավորել կարելի է այն դեպքում, երբ երկիրը կայուն վիճակում է։ Շատերը սարքեցին և մինչև հիմա այդ սթրեսի ազդեցության տակ են։ Գումարած դրան՝ մենք 22 տարի ապրում ենք մշտապես «տուրբուլենտ» վիճակում և չենք կարող ասել, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Էլ ի՞նչ երկարաժամկետ ծրագիր։

Անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ որոշ չափով գալիս է իշխանությունների նկատմամբ անվստահությունից։ Այստեղ իրականն ու ժողովրդական ֆոլկլորը միահյուսվում են և դառնում կայուն կարծրատիպ։ Վերջերս, օրինակ, մեկն ինձ ամենայն լրջությամբ բացատրում էր. «Կարծում ես, էդ հերոինի մի տոննան իսկականի՞ց են բռնել։ Չէ, ձև են անում, որ բռնել են, ցույց են տվել, հիմա էլ կամաց-կամաց կծախեն։ Դու տեսե՞լ ես, որ էդ հերոինը վառել են»։ Ահա այսպես. Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնութունը չի հավատում, որ մեր որևէ պետական մարմին նույնիսկ տեսականորեն ընդունակ է որևէ լավ բան անելու։ Իհարկե, այս ֆոլկլորի ամրապնդմանը նպաստում են նաև նրանք, ովքեր «ի պաշտոնե» զբաղված են քարոզչությամբ»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: