Ինքնության խնդիրները գինիլիցաֆիդայական հարթությունից տեղափոխենք քաղաքացիական հարթություն


04:34 , 25 հունվար, 2014

քաղաքացիական նախաձեռնությունները ռազմահայրենասիրական ուղղությամբ շեղելը առնվազն (չեմ ուզում կոպիտ բաներ գրել) համաչափ չի էսօրվա սոցիալական իրականությանը և հանգեցնելու ա լճացման, ինչում մեկ անգամ համոզվեցինք դասադուլի ժամանակ: Կոնսաթոշակային խնդրով զբաղվողի համար զոհված զինվորի ընտանիքին ի օգնություն գումար հավաքելը նշանակում ա ընդունել, որ չգիտես ինչ անել: Եթե չհաջողվի ինքնության խնդիրները գինիլիցաֆիդայական հարթությունից տեղափոխել քաղաքացիական հարթություն, պետության վիճակը գնալով վատանալու ա: Եթե մարդիկ կան, որ էդքան զգայուն են արտաքին թշնամու գաղափարի նկատմամբ, դե գնայիք գազի պայմանագիրը ստորագրելու օրը խորհրդարանը գրոհեիք` իսկը դրա ժամանակն էր: