Ադրբեջանցիներին լռեցնելու նոր ռազմավարություն է պետք, պարոնայք


07:27 , 25 հունվար, 2014

Times.am-ը գրում է.

Ադրբեջանի թուրքերի հերթական դիվերսիան և հայ ժամկետային զինծառայողի հերոսությունը վերջին օրերի խոսակցությունների հիմնական թեման է: Ինչպես նախորդ ադրբեջանական դիվերսիաների ժամանակ, այնպես էլ հիմա ադրբեջանական գործողությանը հայկական պաշտոնական և հանրային պատասխանն է՝ «տասը մեկի դիմաց», «թշնամին խստիվ կպատժվի» և այլն:

Եթե ընդհանրացված ներկայացնենք, վերջին տարիներին հանրության պահանջով և մի շարք ռազմական մեկնաբանների ու գործիչների հայտարարությունների արդյունքում հայկական կողմում ձևավորվել է մի թեզ, ըստ որի «թշնամուն պետք է հատուցել մեկին տաս հարաբերակցությամբ»: Հատուցման թվերը կարող են տարբեր լինել, սակայն միտքը նույնն է՝ պատասխանն ավելի խիստ պետք է լինի, քան ադրբեջանական գործողությունը:

Իրականում հենց այդպես էլ լինում է և մեր զինվորականներն Ադրբեջանի ամեն մի ռազմական նախաձեռնությունից հետո բազմապատիկ անգամ ավել վնասներ են հասցնում թշնամուն: Նշեմ, որ միանշանակ կողմ եմ ռամական գերատեսչության նման ռազմավարությանը, սակայն դրա հետ մեկտեղ երկու կետ նշեմ:

Մենք խաղում ենք իրենց խաղի կանոններով և իրենց նախաձեռնությամբ: Իրենք նախաձեռնում են դիվերսիոն գործողությունները՝ մենք պատասխանում ենք, իրենք նախաձեռնում են դիպուկահարներով կրակը՝ մենք պատասխանում ենք, իրենք կրակում են ճանապարհների վրա՝ մենք պատասխանում ենք և այլն: Նման իրավիճակում մենք հայտնվում ենք պասիվ և կանխատեսելի դիրքում, ինչն արդյունավետ ու ցանկալի չի կարող լինել:Ցանկացած ռազմավարություն կարող է արդարացված համարվել, եթե լուծում է այն խնդիրը, ինչի համար որ ձևավորվել է տվյալ ռազմավարությունը: «Մեկին տաս» ռազմավարության նպատակն է հետ պահել թշնամուն դիվերսիոն ու ակտիվ ռազմական նախաձեռնություններից ու ցուցադրել, որ իրենք միշտ պատժվելու են: Ինչքանո՞վ է լուծվում այդ խնդիրը: Արդբեջանական դիվերսիաների պարբերաբար կրկնվելը ցուցադրում է, որ «մեկին տաս» ռազմավարությունը, գոնե դիվերսիաներն ու տեղային ռազմական ակտիվ գործողությունները դադարեցնել ստիպելու տեսանկյունից արդյունավետ չէ: Լավագույն դեպքում հայկական պատժիչ գործողությունները թշնամուն մի քանի ամիս են ստիպում լռել:

Ի՞նչ անել: Նոր տարբերակ, ռազմավարություն է պետք մշակել: Կարծում եմ, որ «մեկին տաս» հարաբերականությամբ պատժելու ռազմավարությունը պահպանելու հետ զուգահեռ անհրաժեշտ է մշակել ավելի նախաձեռնողական ու ցավոտ գործողությունների ծրագիր: Կարող եմ մի քանի օրինակ բերել, մնացած մասը թողնելով հայկական ռազմական քաղաքականությունը մշակող մտքի վրա:

Կարելի է ամբողջ տարվա ընթացքում, ամեն անգամ ադրբեջանցի թուրք ոչնչացնելու համար պարգևներ նշանակել գումարային, արձակուրդային կամ խրախուսական այլ տարբերակներով: Գիտեմ, որ որոշ զորամասերում նման պրակտիկա կա, սակայն դա պետք է համատարած ու ավելի կարևորվող քաղաքականություն դարձնել:

Հնարավորինս վնասել ու դժվարացնել սահմանի երկայնքով ադրբեջանական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունը:

Ադրբեջանի տարածքում մշտական դիվերսիաների միջոցով ահ ու սարսափ մտցնել ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զինվորականության շրջանակներում: Այս վերջին մոտեցումը նաև կչեզոքացնի ադրբեջանի սահմանամերձ բնակչության շրջանում իրենց իշխանությունների ռազմատենչ քարոզչության ազդեցությունը:

Արդյունքում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը հայտնվի պասիվ պատասխանողի դերում:

Կանխատեսելով «միջազգային հանրության» արձագանքի մասին փաստարկը, նշեմ, որ հեչ պարտադիր չի, որ այս ամենն իրականացվի պաշտոնական հայտարարությունների մակարդակում, բացի այդ «միջազգային հանրությունը» միևնույն է, կողմերի գործողություններին անդրադառնալու հարցում մշտապես հավասարության նշան է դնում: Օրինակ, եկեք հիշենք Ստեփանակերտի օդանավակայանի թեման, երբ Ադրբեջանը պետական մակարդակով սպառնում էր կործանել հայկական քաղաքացիական ինքնաթիռը, (ինչը պետական ահաբեկչության դրսևորում է, որովհետև աշխարհի բոլոր երկրներում քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը ահաբեկչություն է համարվում), իսկ միջազգային կառույցները կոչ արեցին կողմերին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից: Կրկնեմ նորից, Ադրբեջանից խոստանում են հարվածել քաղաքացիական ինքնաթիռին, իսկ «միջազգային հանրությունը» հավասարության նշան է դնում հայերի ու ադրբեջանցիների միջև:

Այնպես որ, «միջազգային հանրությունն» իր կողմից երբեք ոչինչ չի անելու, մեր խաղաղությունն ու անվտանգությունն ամրապմդելու հարցում, դա պետք է մենք, մեր բանակն անի, իսկ քանի որ «մեկին տաս» ռազմավարությունը խաղաղություն ստիպելու հարցում բավարար չի, դրա հետ զուգահեռ այլ գործողությունների ծրագիր է պետք ունենալ ու մշտապես իրականացնել:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ