Գոռ Սուջյանը գործունեություն է սկսել առանց «Դորիանսի»


00:57 , 25 հունվար, 2014

Esem.am-ը գրում է.

«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանն այսօր իր լսարանին նոր երգ է ներկայացրել: “Out of Control” կոչվող երգի երաժշտությունը Գոռը գրել է դեռևս 2010 թվականին, երգը կյանքի է կոչվել միայն հիմա, քանի որ, երգիչը ցանկացել է էքսպերիմենտ անել. «Այս երգն արխիվում էր մնացել: Ես որոշեցի ինքս ինձ հետ մի նախագիծ անել, որպեսզի բոլոր գործիքներն ինքս նվագեմ: Այս երգը համապատասխան էր, այդ պատճառով էլ սա ընտրեցի: Ստուդիայում նվագեցի բոլոր գործիքները, տեսահոլովակն էլ աշխատանքային է»: Երգի խոսքերը գրել է Վարդան Զադոյանը:

Գոռը նշեց, որ հաճախ է լինում “Out of Control” վիճակում: Նրա մոտ դա արտահայտվում է երաժշտության միջոցով: «Երաժշտությունն ինքնին էմոցիա է, էմոցիայի արտահայտման մի միջոց: Ամեն  մարդն իր ճանապարհն ունի և յուրովի է արտահայտում իր էմոցիաները: Իմ ճանապարհը երաժշտությունն է»,- նշեց երգիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ