ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունները


00:51 , 25 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ուրբաթ օրը Եգիպտոսի մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով կազմակերպության մամլո ասուլիսը:

«Ոչ ոք չի կարող արդարացնել ահաբեկչության նման գործողությունները: Նա (Պան Գի Մունը) իր ցավակցություններն է հայտնում ահաբեկչությունների զոհերի ընտանիքներին և երկրի կառավարությանը` կոչ անելով մեղավորներին հանձնել դատարանին»,- նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կահիրեի տարբեր շրջաններում չորս պայթյուն է որոտացել: