Վլադիմիր Վիսոցկին կդառնար 76 տարեկան


00:48 , 25 հունվար, 2014

Ռուս պոետ, դերասան եւ հեղինակ կատարող Վլադիմիր Վիսոցկին այսօր կդառնար 76 տարեկան: Վիսոցկին ծնվել է 1938 թվականին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժին։ Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր իր թատերական կարիերայի ընթացքում, այդ թվում նաև «Համլետ»: Ֆիլմերում նրա կատարած դերերը նույնպես եղել են տպավորիչ: Կենդանության օրոք արդեն վայելում էր բազմաթիվ մարդկանց սերը՝ չնայած անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմիցՎլադիմիր Վիսոցկին մեծ հռչակ ձեռք բերեց՝ որպես հեռինակ-կատարող՝ նվագելով յոթ լարանի ակուստիկ կիթառ:  Նա հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։

Վիսոցկին մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: