23:49 , 24 հունվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Ղազախաստանի չեմպիոն «Ակտոբեի» հետ, գրում է Portal Estação Armênia-ն:
Ըստ աղբյուրի՝ Պիզելին ղազախական ակումբում հանդես կգա վարձակալության հիմունքներով:
«Ֆինանսական տեսանկյունից առաջարկը գրավիչ էր և ինձ հնարավորություն է ստեղծվում խաղալ ավելի շատ, քան նախորդ մրցաշրջանում: Իհարկե, սա շատ լավ մարտահրավեր է իմ կարիերայում»,- ասել է կիսապաշտպանը: