23:25 , 24 հունվար, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 24-ին, խոշոր ավտովթար ու հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, Таврия ЗАЗ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ