23:02 , 24 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայում քաղաքական անկայունությունը իր ազդեցությունն է թողել Ուկրաինայի թողարկած եվրոպարտատոմսերի վրա: Ներդրողները սկսել են ձերբազատվել ուկրաինական եվրաբոնդերից: Հայտնում է business.vesti.ua-ն :
Ինչպես տեղեկացնում է «Բլումբերգը» ամենաշատը անկել են երկարաժամկետ պարտատոմսերը` 2023թ-ին մարվող եվրաբոնդերի տոկոսադրույքը նվազել է մինչև 2.3%, 2022թ.` 2.1%, 2021թ.`3.4%: Իսկ կարճաժամկետ եվրաբոնդերի եկամտաբերությունը ավելացել է` «Ուկրաինա-15»-ի տարեկան եկամտաբերությունը գերազանցել է տարեկան 9%-ը: Մասնագետների կարծիքով 2015թ-ի հոկտեմբերի մարվող արժեթղթերի գների անկում տեղի չի ունեցել, իսկ եկամտաբերությունը աճել է ընդամենը 0,12%-ով ` տարեկան կազմելով 5,64%: Սա բացատրվում է նրանով, որ ներդրողները «Ուկրաինա-14,15» համարում են առավել ապահովված, որոնք ընթացիկ քաղաքական անկայունության պատճառով չեն տատանվի` շնորհիվ Ռուսաստանի կողմից սպասվելիք ֆինօգնության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ