22:42 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն Սանդենսի կինոփառատոնում ներկայացրել է «Նկարչի դաստիարակությունը» փաստագրական ֆիլմը, որը նվիրված է իր հորը: Վերջինս լքել է ընտանիքը այն բանից հետո, երբ գիտակցել է, որ համասեռամոլ է:
Ֆիլմի սցենարը դերասանը գրել է այն ժամանակ, երբ կարդացել է հոր՝ նկարիչ էքսպրեսիոնիստ Ռոբերտ Դե Նիրո-ավագի օրագիրը: Դերասանի հայրը՝ երկրորդ սերնդի իտալացի ներգաղթյալը, 40-50-ական թթ. աշխատել է աբստրակտ գեղանկարչության ոլորտում:
Նա հայտնի է եղել գեղանկարչության շրջանակներում, սակայն ավելի քիչ է սկսել ցուցադրվել 1960-ական թթ, երբ նորաձև է դարձել փոփ-արթը: Այդ ժամանակ նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մի քանի տարի: Հետագայում նրան ֆինանսապես սկսել է աջակցել որդին: Դե Նիրո-ավագը մահացել է 1993-ին:
The Huffington Post-ին Դե Նիրոն պատմել է, որ ֆիլմը նկարահանել է ի հիշատակ հոր և օգտագործել է նրան վերաբերող բոլոր առկա տեսանյութերը: Այդ ֆիլմով դերասանն ու ռեժիսորը ցանկացել է իր 6 երեխաներին ծանոթացնել պապի ստեղծագործություններին ու կյանքին: