22:18 , 24 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ԲՀԿ–ն հայտարարություն է տարածել Սամվել Բալասանյանի տան մոտ օրերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին վճռականություն ցուցաբերել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:
Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ