Իտալական մաֆիան նախատեսել էր պայթեցնել Պիզայի աշտարակը


22:24 , 24 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

Սիցիլիական մաֆիան 1990–ական թվականներին նախատեսել էր պայթեցնել Պիզայի աշտարակը։

Այս մասին դատարանում պատմել է նախկին ավազակը, ով որոշել է համագործակցել ոստիկանության հետ, գրում է Adnkronos International–ը։

Ջոակինո Լա Բարբերայի խոսքերով, «Կոզա Նոստրան» նախատեսում էր 1992թ–ին ահաբեկչություն իրականացնել։ Մաֆիայի հանգուցյալ ղեկավար Նինո Ջոեն ասել է իրեն. 
«Պատկերացրու, թե ինչ կլինի, եթե մի օր Իտալիան արթնանա ու հայտնաբերի, որ Պիզայի աշտարակն այլևս չկա»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ