22:12 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ֆրանսիայում մերձքաղաքային ճեպընթացից ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ նրանցից մեկը կորցրել է կալիումի ցիանիտով լի սրվակը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում կատարելով Փարիզի հասարակական տրանսպորտի բաժնին:
Ուղևորն անհապաղ հայտնել է այդ մասին և աղմուկ բարձրացրել: Վտանգավոր քիմիական նյութի տեղափոխումը նրա բացատրել է նրանով, որ աշխատում է մետալուրգիական ձեռնարկությունում, որտեղ աշխատանքի ժամանակ կալիումի ցիանիտ է անհրաժեշտ:
Դեպքի վայր է ժամանել քիմիական պաշտպանության խումբը: Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել սրվակը: