21:31 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրը՝ Հիսուս Քրիստոսի 30-մետրանոց արձանը, որը մոտավորապես 1 շաբաթ առաջ տուժել էր կայծակից, կհամալրվի կայծակը հետ մղելու սարքերով, որպեսզի քանդակագործ Կառլուս Օսվալդի արձանն այսուհետ զերծ մնա կայծակի հարվածներից՝ գրում է travel.vesti.ru-ն:
Վերջին էլեկտրահարումը զրկել էր Հիսուսի արձանի աջ ձեռքի բթամատի ծայրը: Վերականգնման ժամանակ, ինչպես նշում է The Christian Post-ը, ռեստավրատորները քանդակին են վերադարձրել ավելի վաղ պոկված մատներից մեկը: