19:52 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Գործարար Սեսիլ Չաոն առաջարկել է 1 մլրդ հոնգկոնգյան դոլար (130 մլն դոլար) այն տղամարդուն, որը կամուսնանա իր միասեռական դստեր հետ, գրում է South China Morning Post-ը:
Այդկերպ, գործարարն ավելացրել է այն սկզբնական պարգևատրման գումարը, որի մասին հայտարարել էր դեռ 2012 թ.:
Գիգիին ամուսնացնելու նախորդ փորձը ներգրավել էր 20 հազար տղամարդու, սակայն այն ժամանակ միլիարդատիրոջ դուստրը հրաժարվել էր ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ:
Ներկայում Գիգին դարձյալ դեմ է իր հոր՝ անպայման իրեն ամուսնացնելու գաղափարին:
Մեկնաբանելով իրավիճակը՝ աղջիկը, ով բարեգործական հիմնադրամ է ղեկավարում, ինչպես նաև ԼԳԲՏ-ակտիվիստ է, հայտնում է, որ չի զայրանում հոր վրա, քանի որ գիտի՝ նա իրեն ուզում է երջանիկ տեսնել, սակայն միևնույն ժամանակ չի հասկանում, որ ինքը միասեռական է:
Գիգին հայտարարել է, որ սիրում է իր հորը, սակայն չի ցանկանում ամուսնանալ տղամարդու հետ: