Չինաստանը դարձել է աշխարհում ոսկու խոշորագույն սպառող


21:11 , 24 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանը դարձել է պղնձի, ալյումինի և ցինկի խոշորագույն համաշխարհային սպառող: Բացի այդ, անցած տարի այդ երկիրն առաջին անգամ դուրս է եկել աշխարհում ոսկու սպառման ծավալով առաջին տեղ՝ գրում է The Financial Times-ը:

Չինաստանն առաջ է անցել Հնդկաստանից, որը երկար տարիներ զբաղեցրել է ոսկու սպառման ծավալով առաջին տեղը: Չինաստանում ոսկու պահանջարկը 2013-ին մեծացել է 32 տոկոսով՝ հասնելով 1189,8 տոննայի: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, երկիրը 2013-ին մեծացրել է ոսկու սպառումը 5 տոկոսով՝ հասցնելով 987.2 տոննայի: Պահանջարկը զսպում են անցած տարվա սկզբին սահմանված ոսկու ներկրման սահմանափակումները: 

GFMS-ը 2014-ին ոսկու մեկ տրոյական ունցիայի դիմաց 1225 դոլար միջին արժեք է կանխատեսում: 

Չինաստանն առաջինն է աշխարհում նաև ոսկու արտադրության ծավալով: 2013-ին երկրում արդյունահանել են 437.3 տոննա թանկարժեք մետաղ: