18:11 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ամերիկյան The New York Times Magazine ամսագիրն իր շապիկին տեղադրել է քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի տեսքով մոլորակի նկար:
Լուսանկարն իր միկրոբլոգում հրապարակել էր պարբերականի խմբագիրներից Դևիդ Ջոակիմը:
«Հիլարի Ռոդեմ Քլինթոնը The New York Times Magazine-ի կիրակնօրյա համարի շապիկին: Այսպիսին դուք դեռ նրան չեք տեսել»,- գրել է Ժոակիմը:
Դատելով լուսանկարից՝ համարի գլխավոր թեման լինելու է Քլինթոնի հնարավոր առաջադրումը 2016թ. նախագահական ընտրություններին ու դրա նախապատրաստումը:
Պարբերականի համարը կկոչվի «Հիլարիի մոլորակը» (Planet Hillary):