Հայկական զինուժի ավտոմեքենայի վրա կրակելու լուրն ապատեղեկատվություն է. ՊՆ


16:54 , 24 հունվար, 2014

Razm.info.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանին «հայկական դիվերսիոն գործողությունների», «հայկական կորուստների» թեմաների շուրջ։ 

Այս անգամ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է՝ իբր հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը «կրակել ու վնասել է ՀՀ ԶՈւ ռազմական ավտոմեքենա» Տավուշի ուղղության առաջնագծում։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փաստեց, որ խուճապի կարիք չկա, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն իրականության հետ որևէ առնչություն չունի։