22:00 , 24 հունվար, 2014Հղիության արհեստական ընդհատումը շատ վիճահարույց թեմա է և, նույնիսկ պետական մակարդակով, միշտ թեժ վեճերի կենտրոնում է հայտնվում: Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում միանգամայն պարզ է. այն որակվում է որպես մանկասպանություն:
Աբորտի ժամանակ կարող են սխալներ լինել, որոնք կարող են հանգեցնել դեռևս չձևավորված պտղի վաղաժամ ծննդաբերության:
1 Մելիսա Օդեն
Աղջիկը ծնվել էր 1977թ.-ին սարսափելի իրավիճակներում: Մելիսայի մայրը որոշել էր աբորտ անել՝ լինելով հղիության 7-րդ ամսում:
Դիմացկուն երեխաները հազվադեպ դեպքերում կարող են ողջ մնալ, բայց, որպես կանոն, դառնում են անդամալույծ: Բարեբախտաբար, աբորտն անհաջող էր անցել, և աղջիկը ծնվեց առողջ և առանց թերությունների: Կինը դրանից հետո նրան դեն էր նետել աղբամանը, որտեղ նրան գտել էր մոտակայքով անցնող բուժքույրը:
Ներկայումս Մելիսան աբորտների դեմ շարժման ակտիվիստ է: 2008թ.-ին աղջիկը մայր էր դարձել հենց այն բաժանմունքում, որտեղ տարիներ առաջ նրա սեփական մայրը ցանկացել էր ազատվել իրենից:
2 Ջիաննա Ջեսսեն
Ջիաննայի պատմությունը շատ է նման է Մելիսայի պատմությանը, սակայն ավելի ողբերգական ավարտով: Աբորտից հետո Ջիաննան անդամալույծ է մնացել: Մայրը փորձել էր ազատվել երեխայից՝ հղիության երրորդ ամսում: Իմանալով, որ երեխան առողջ չի ծնվել և այլևս չի կարողանալու քայլել, մայրը հրաժարվել էր նրանից: Հետագայում երեխային որդեգրել էին: Չնայած, որ Ջիաննան չի կարողանում ո՛չ քայլել, ո՛չ խոսել, նա մեկուսացված չի մնացել և բազմաթիվ գիտելիքներ է ստացել:
Նա բավականին ակտիվ կյանք է վարում: Թեև ողջ կյանքի ընթացքում նրա մկանները շատ թույլ են եղել, Ջիաննան չի դադարել զբաղվել սպորտով և հաղթել է Լոնդոնյան մարաթոնում:
3 Սարա Բրաուն
Սարայի մայրը հղիության 36-րդ շաբաթում էր, երբ աբորտի խնդրանքով դիմել էր բժիշկներին: Բժիշկ Ջորջ Տիլլերը հայտնի էր ողջ Կանզասում, քանի որ կարողանում էր հղիության վաղ ժամկետներում իրականացնել աբորտներ: Նրա գլխավորությամբ դեռ ոչ մի մահ չէր գրանցվել: Սարայի մորը որոշվել էր կալցիումի քլորիդով հղիության արհեստական ընդհատում կատարել: Սակայն, բժիշկը սխալվել էր և նյութը ներարկել էր երեխայի ուղեղի մեջ, այլ ոչ թե սրտի: Երեխան, ի վերջո, ողջ էր մնացել: Աղջիկը կույր ծնվեց: Կես տարեկանում երեխան ինսուլտ ստացավ: Սարան մահացավ հինգ տարեկանում՝ ընդ որում ունենալով բազմաթիվ հիվանդություններ:
Բժիշկ Տիլլերը սպանվել էր 2009թ.-ին՝ աբորտի դեմ պայքարի ակտիվիստներից մեկի կողմից:
4 Իրմե Տեգլեսե
Այս պատմությունն արտասովոր է նրանով, որ Իրմեի մայրն ինքնուրույն է աբրոտ կատարել, առանց որևէ մեկի օգնության: Կինը պարզել էր, որ հղի էր, երբ նրանց ընտանիքը սարսափելի իրավիճակում էր գտնվում, և այդ պատճառով, չնայած ամուսնու դեմ լինելուն, հանդգնեց ընդհատել հղիությունը:
Ի զարմանս բոլորի, տղան լիովին առողջ ծնվեց, բայց Իրմեի խոսքերով, ողջ կյանքի ընթացքում նա շատ բարդ հարաբերությունների մեջ է եղել մոր հետ:
Ներկայումս Իրմեն շատ հարգարժան մարդ է, գրականության դոկտորական աստիճան է ստացել: Իրմեի նախաձեռնությամբ՝ հատուկ թեժ գիծ էր բացվել՝ ապագա մայրերին օգնելու համար:
5 Կերրի Հոլլանդ Ֆիշեր
Կերրին իր մոր համար ցանկալի երեխա չէր և լույս աշխարհ էր եկել անհաջող աբորտից հետո: Փոքր տարիքում նրա հասակակիցները միշտ ծաղրում էին նրան՝ խեղված արտաքինի համար:
Նա մեծանում էր՝ հասկանալով, որ երբեք չի կարողանա նորմալ կյանք վարել, նրա մարմնի դեֆորմացիները թույլ չէին տալիս աղջկան երջանիկ լինել և հետագայում երեխաներ ունենալ: Կերրիի համար սարսափելի հարված էր մոր խոստովանությունը, որ նա ցանկանում էր ազատվել իրենից:
Իմանալով հղիության մասին՝ Կերրիի մայրը չափազանց մեծ քանակությամբ դեղահաբեր էր ընդունել, որոնց արդյունքում երեխան արատներով էր ծնվել:
Աղջիկը, իմանալով, որ անցանկալի երեխա էր, փորձել էր ինքնասպանություն գործել: Անհաջող փորձից հետո նա որոշել էր, որ երկրորդ հնարավորությունը պատահաբար չէր տրված նրան: Հիմա Կերրին երջանիկ կին է, իսկ մոտ ժամանակներում, չնայած բժիշկների զգուշացումներին, մայր է դառնալու: