14:46 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ամբողջությամբ խափանվել է Լոնդոնի մետրոպոլիտենի ամենածանրաբեռնված ճյուղերից մեկի՝ Victoria-ի աշխատանքը:
Քաղաքի տասնյակ բնակիչներ ու հյուրեր ստիպված են որոնել շրջանցող երթուղիներ՝ գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշվում է, խափանման պատճառն այն է, որ կապալառուները պատահաբար ցեմենտ են լցրել գծի ազդանշանային կառավարման սարքի վրա:
Դրա հետևանքով մետրոյի այդ հատվածը աշխատում է մեծ ընդհատումներով, իսկ որոշ կայարանների միջև հաղորդակցությունն ընդհանրապես բացակայում է:
Խնդիրն այն է, որ գծի հարավային մասում չեն աշխատում լուսացույցները, առանց որոնց անհնար է երթևեկությունն իրականացնել:
Ներկայում կատարվում են վերականգնողական աշխատանքներ: