Գուգլը մտադիր է շրջանցել ինտերնետ-գրաքննությունը


13:33 , 24 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Գուգլի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հայտարարել է տվյալների կոդավորման հատուկ մեխանիզմի օգնությամբ պետական ինտերնետ-գրաքննությունը հաղթահարելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

«Մոտակա 10 տարիներին, օգտագործելով տեղեկատվության կոդավորման հատուկ մեխանիզմը, մենք կկարողանանք ինտերնետն ազատ դարձնել այն երկրներում, որտեղ իշխանությունները սահմանափակում են օրենքներով և գրաքննությամբ»,- ասել է Շմիդտը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ:

Շմիդտն ասել է, որ կոդավորման նոր համակարգի ստեղծման գաղափարն իրենց տվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Այն բանից հետո, երբ պարզել է, որ հատուկ ծառայությունները լրտեսում են համացանցը, ընկերությունում որոշել են ցանցը պաշտպանելու նոր մեթոդ հորինել: