Հանրապետությունում բողոքի նոր ալիք է սպասվում


14:30 , 22 հունիս, 2012

Հանրապետությունում բողոքի նոր ալիք է սպասվում: Գյումրու անհատ տաքսու վարորդները այսօր առավոտից բողոքի ցույց են անցկացնում՝ նախ Մայր Հայաստան հուշահամալիր տարածքում, ապա՝ կենտրոնական հրապարակում: Նրանք դժգոհում են բարձր տուրքերից: Տաքսու վարորդներն ասում են, որ կառավարությունը քամում է իրենց ու հնարավորություն չի տալիս ընտանիք պահելու՝ իրենց մի քանի կոպեկը աշխատել: Նրանք պատրաստ են պայքարել մինեւ վերջ: