13:09 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի խաղը:
«Տեր Շտեգենը հիանալի դարպասապահ է, լավագույններից մեկն աշխարհում: Սակայն աշխարհի լավագույն դարպասապահը հանդես է գալիս մեր թիմում` Մյունխենի «Բավարիա»-ում: Նա Մանուել Նոյերն է»,- վստահորեն հայտարարել է Գվարդիլոնա:
Հիշեցնենք`Տեր Շտեգենը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: Նա Վիկտոր Վալդեսի փոխարինողի հիմնական թեկնածուն է: