12:40 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, հայտարարել է երկրում կոռուպցիոն սկանդալի հետ կապված ցուցմունք տալու պատրաստակամության մասին՝ հաղորդում է Radikal-ը:
Տեղեկատվության համաձայն՝ Բիլալի փաստաբան Ահմեդ Օզելը հաղորդել է, որ մինչև հիմա վարչապետի որդուն չեն կանչել ցուցմունք տալու, նրան ձերբակալելու որոշում ևս չի կայացվել:
«Բիլալ Էրդողանի մասին հրապարակումները մամուլում իրավաբանական հիմք չունեն և քաղաքական դրդապատճառներ ունեն»,- ասել է նա և հավելել, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ: