Դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր սպասվող ԱԳ նախարարների հանդիպման հետ. ադրբեջանագետ


12:09 , 24 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր սպասվող ԱԳ նախարարների հանդիպման հետ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ «Ցանկացած կարևոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ԶՈւ–ը դիմում են նման գործողությունների։ Իսկ սա ենթադրում է, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա»,-ասաց նա։

Բացի բուն ռազմական հարձակումից ադրբեջանագետը ուշադրություն է դարձնում նաև Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակմանը։ «Այսինքն՝ լրատվական դաշտում էլ նկատվում է հարձակվում։ Դիվերսիայից հետո նրանց լրատվամիջոցները հայտարարում են, թե նման բան չկա, ապատեղեկատվություն է, նոր միայն մի քանի օր հետո հայտարարում են, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը»,-ասաց նա։

Ադրբեջանագետը նշեց, որ ակտիվությունը, բացի ԱԳ նախարարների հանդիպումից, կապված է նաև հունվարի 20-ի հետ, երբ սովետական զորքերը մտել են Բաքու։ Սարգիս Ասատրյանն ավելացրեց, թե սահմանում լարված իրավիճակը հնարավոր է շարունակվի նաև այսօր, հանդիպումից առաջ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ