Հակառակորդի կրակոցից վիրավորված աղջկա վիճակը կայուն է


11:51 , 24 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

«Երեկ Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը կայուն է»: Այս մասինԼուրեր.com-ի հետ զրույցում ասաց «ՀայՓոստի» բաժանմունքի պետ Լուիզա Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` գյուղում որևէ խուճապ չկա, այս պահին կրակոցները դադարել են, սակայն ըստ Գրիգորյանի` դրանք կարող են ամեն րոպե նորից սկսվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։