Կենսաթոշակային նոր օրենքի կասեցման պահանջով ՍԴ նիստ չի եղել, այն կարող է լինել վաղը


11:44 , 24 հունվար, 2014

Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական դատարան դիմած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի միջնորդության հարցով՝ մինչև կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի սահմանադրականությունը վիճարկող հարցի քննարկումը՝ կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը, Սահմանադրական դատարանի նիստ չի եղել, ենթադրվում է, որ այն կհրավիրվի վաղը՝ հունվարի 25–ին։

Այս մասին Tert.am–ի հետ զրույցում հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը՝ ասելով.«Քանի որ հայտարարվել էր, որ մինչև հունվարի 25–ը կհրավիրվի, ենթադրվում է, բայց որոշում չկա: Հենց որ լինի, կհայտնենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ