Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները Կրասնոդարում ընկերական հանդիպում կանցկացնեն մարտին


11:07 , 24 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ. մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամլո ծառայությունը, ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ