Գիտնականները շների մոտ հայտնաբերել են քաղցկեղի ամենահին բջիջները


10:04 , 24 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները շների մոտ հայտնաբերել են քաղցկեղի ամենահին բջիջները: Այս մասին հաղորդվում է Science գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Ուսումնասիրելով տրանսմիսիվ վեներական սարկոման (CTVT) շների մոտ՝ գիտնականները պարզել են, որ այն ավելի քան 10 հազար տարեկան է:

Տարբեր մայրցամաքներում բնակվող շների CTVT շտամները համեմատելով՝ գիտնականները ենթադրել են, որ 2 տեսակի շտամներն էլ ունեն միևնույն ծագումը:

Ըստ ենթադրությունների՝ CTVT-ն բավականին սահմանափակ ձևով մոտ 5 հազար տարի առաջ տարածված է եղել Եվրոպայի տարածքում: