09:38 , 24 հունվար, 2014Գյումրիում ոստիկանները բերման են ենթարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին: Պատճառը նախորդ օրը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա Սպարտակի հարձակումն է եղել: Միջադեպի «հերոսը» բացատրություններ է տվել ոստիկանությունում, որից հետո ազատ է արձակվել:
Ղուկասյանի կինը՝ Նոնա Ղուկասյանը, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նրա վրա ցանկանում են գործ սարքել.
«Եթե մեքենան անցել է, ուզում են դրանով մարդու վրա պատմությու՞ն ստեղծել, գո՞րծ սարքել: Թող ներկայացնեն ինչ-որ արել է, դրա տեսանյութը: Մենք վախենալու բան չունենք»: