Ընդդիմությունը խոսում է հաշտության մասին, հասարակությունը չի հավատում…


09:39 , 24 հունվար, 2014

Կեսգիշերից հետո ավարտվել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի չորս ժամ տևած բանակցությունները։
Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ Յանուկովիչը համաձայնել է ազատ արձակել ընդդիմության ակտիվիստներին։ Իշխանության պաշտոնական արձագանքն առայժմ բացակայում է։
Կիևի իմ աղբյուրն ասում է՝ Մայդանում հավաքված ժողովուրդը չի հավատում հաշտությանը ու հակված է մտածել, որ Յանուկովիչն ընդամենը ժամանակ է շահում։