13:58 , 22 հունիս, 2012
Քանի որ քաղաքականությունից ու թեթեւ արդյունաբերությունից բան չեմ հասկանում, կառավարության ծրագրի տնտեսական դրույթներին չեմ անդրադառնալու:
Բայց էն, ինչ վերաբերում էր քաղաքաշինությանը եւ, հատկապես, Երեւանի կենտրոնին, ուղղակի զայրացրեց: Առավոտից ջղայնացած եմ, որ առավոտ գրեի՝ տաս էջ կստացվեր, հիմա ուղղակի հավեսս փախավ, բայց գրեմ մի երկու տողով, որ չմոռանամ
Ուրեմն, վարչապետը Նիկոլի /ի դեպ, Ստեպա Սաֆարյանի եւ Լիլիթ Գալստյանի թողած քաղաքաշինական էստաֆետան կարծես Նիկոլը վերցրեց/ հարցին պատասխանում է.
Կարծես թե գեղեցիկ նախադասություն է, բայց իրականում եթե դատարկ լիներ, չէի սարսափի: Շատ էլ իմաստով ա: Սա նշանակում է, որ որոշումները նորից կայացվելու են սուբյեկտիվ եւ, համոզված եմ, միանձնյա, քանի որ ըստ երեույթի միայն իրենց Թամանյանի ռեինկարնացիա համարող անձիք կարող են որոշել ինչն է հարիր, ինչը չէ: Փաստորեն, էն ժամանակավրեպ անգրագետ պսեվդոազգային "ոճը", որը հեղեղել է քաղաքը հենց այդ "հարիր" ճարտարապետությունն է, եւ մոտակա տարիներին էս ճահճից դուրս գալու հույս չկա:
Կառավարությունից պահանջվում է միայն մի քանի բան. 1. ապահովել Երեւանի հուշարձանների եւ բնորոշ միջավայրը ստեղծող կառույցների պահպանությունը, վերանորոգումը, 2. հստակեցնել քաղաքաշինական փաստաթղթերի միջոցով բոլոր սահմանափակումները եւ հատուկ պայմանները /այդ թվում կառուցապատման սահմանագծերը, չափսերը, հարկայնությունը, ֆունկցիոնալ նշանակությունը եւ այլն/ 3. Ապահովել քաղաքաշինական որոշումների եւ ծրագրերի թափանցիկությունը, 4. ապահովել ստեղծագործ ճարտարապետների հավասար մրցութային պայմանները, ու այդ ամենը՝ օրենքի շրջանակներում, որը լավ թե վատ, բայց գոյություն ունի: Բոլոր լուծումները, որոնք վերընշված հստակ եւ կոնկրետ սահմանափակումների շրջանակներում են, կլինեն հարիր: Թմբուկի հարցնել ընդհանրապես կապ չունի շուկայի հետ:
Ինչ վերաբերում է այդ առեղծվածային հանձնաժողովին, ապա երեւի վարչապետին խաբել են. կազմում հասարակական ոչ մի ներկայացուցիչ, ոչ մի ալտերնատիվ կարծիք ունեցող մասնագետ չկա, նույն մարդիք են, որոնց շնորհիվ ունենք այն, ինչ ունենք:
Շարունակությունը ավելիանհասկանալի է:
Վարչապետը շատ վստահ ասում է. կան տարբեր կարծիքներ հուշարձանների /այդ թվում փակ շուկա եւ այլն/ ճակատագրի վերաբերյալ: Սա աբսուրդ ա, ականջի ռշտա. ոչ մի երկրորդ կարծիք կամ քննարկում պետականորեն հաստատված ցուցակում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի մասին ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, քանի որ կա կառավարության կողմից հաստատվածցուցակ /որի մասին վարչապետը երեւի տեղյակ չէ/, կա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք: Ի՞նչ քննարկում, մարդ ու կնիկ կարող են քննարկել ննջարանի պատի գույները, օրենքում գրած ա, ինչ կարելի է անել հուշարձանի հետ, ինչ չի կարելի, ի՞նչ եք դեմագոգիայով զբաղվում:
Հ.Գ. Փակ շուկայի հետ կապված. եթե կարդաք Քաղաքաշինության նախարարության եզրակացությունը շուկայի հետ կատարվածի մասին, կվախենք, թե քանի կետով են նկարագրվում օրենքի խախտումները: