«Հայկական Ժամանակ». ԵԿՄ-ում որոշել են. Գեներալ Մանվելին վերաառաջադրելու են


08:30 , 24 հունվար, 2014

«Երկրապահ կամավորա­կանների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում Է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին:

«ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոց­ներում այլ տեսակետ էր հայտնվում:

Ըստ մեր տեղե­կությունների, Մ, Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի՝ Օմեգայի Վովայի փոխարեն (նա արտագաղթել է ՀՀ-ից)՝ Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը»,-գրում է թերթը: