Կիևի ցուցարարները մերժել են իշխանության առաջարկած պայմանները


08:10 , 24 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինական ընդդիմության առաջնորդները Կիևի Անկախության հրապարակում հավաքվածների հետ քննարկումից հետո մերժել են իշխանության առաջարկած պայմաններն ու հայտարարել բանակցությունները շարունակելու մտադրության մասին: Այս մասին ասվում է «Բատկիվշչինա» և «Սվոբոդա» կուսակցությունների կայքերում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Ընդդիմադիրների հետ բանակցությունների երկրորդ ռաունդի ընթացքում նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է դադարեցնել ուժի կիրառումը և ապահովել զանգվածային անկարգությունների ընթացքում բերման ենթարկվածերի ազատ արձակումը, իսկ ձերբակալվածների համար հասնել խափանման միջոցների մեղմացման, եթե Գրուշևսկի փողոցի ցուցարարները ցրվեն:

«Հասարակական խորհրդակցություններից» հետո ընդդիմադիր առաջնորդները համաձայնել են փողոցում մնալու ցուցարարների որոշման հետ, սակայն պահանջել են կարգուկանոն պահպանել: 

«Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը կշարունակի բանակցություններն իշխանության հետ՝ հասնելու իրական արդյունքի: «Սվոբոդայի» առաջնորդ Տյագնիբոկն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունները կշարունակվեն ուրբաթ առավոտյան: