Ուկրաինացի գործիչ. «Սամվել Նիգոյանի մահը շոկի մեջ գցեց առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներին»


06:56 , 24 հունվար, 2014

Hetq.am-ը գրում է.

«Կոնֆլիկտի զարգացման եւ քաղաքացիական պատերազմի բռնկման սցենարը ոչ Ուկրաինայում է գրված, ոչ էլ Եվրամիությունում»,- Կիեւում տեղի ունեցող բախումների հետագա զարգացման ընթացքի մասին «Հետքի» հարցին ի պատասխան նշել է ուկրաինացի հասարակական-քաղաքական գործիչ Օլեգ Ռիբաչուկը:  

Վերջինս «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած հարցուպատասխանի  ժամանակ հայ եւ ադրբեջանցի լրագրողներին է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակն ու զարգացումները:

«Հետքի» մեկ այլ հարցին, թե հունվարի 22-ին Գրուշչեւսկի փողոցում հայազգի Սերգեյ Նիգոյանի սպանությունն ինչ ազդեցություն կունենա ուկրաինական իշխանությունների վրա, եւ որ դեպքում է հնարավոր փոխզիջում, ասել է. «Սամվել Նիգոյանի` Ուկրաինայի մեծ հայրենասերի, Եվրամայդանի ամենաակտիվ մասնակիցներից մեկի մահը շոկի մեջ գցեց առաջին հերթին Ուկրաինայի քաղաքացիներին: Դավոսի միջազգային ֆորումը մեկնարկեց Մայդանում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Սակայն օտարերկրյա դեսպանների համար երեկ անցկացված բրիֆինգում մեր կառավարությունը նույնիսկ չհիշատակեց անմեղ զոհերի մասին, ինչն անկեղծորեն վրդովվեցրեց փորձառու դիվանագետներին»:

Մարինե Մարտիրոսյան