Doctor house-ը կոչ է անում բոյկոտել ռուսական արտադրանքը


01:35 , 24 հունվար, 2014

«Doctor house»  ֆիլմի դերասան Հյու Լորին հանդես է գալիս ռուսական արտադրության ապրանքների դեմ: 54-ամյա դերասանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ կմիանար ռուսական ապրանքների դեմ բոյկոտին, եթե այդպիսիք, իհարկե, լինեին: «Միակ բանը, որ ռուսները կարողանում են լավ անել, ամբողջ աշխարհը դեպրեսիայի մեջ գցելն է»,- գրել է դերասանը:

Երբ որպես նրա ասածին ի հակադրություն, բերել են ռուսական օղու օրինակը,  Հյու Լորին պատասխանել է. «Ռուսական օղին լավն է միայն ջեռոցը մաքրելու համար, իսկ ես անձամբ նախընկրում եմ լեհականը»: