Ինքնասպանություն Լոռու մարզում. կինը նետվել է Դեբեդ գետը


00:57 , 24 հունվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժնից, որ Սանահին կայարանի մոտ գտնվող կամրջից, անձը չպարզված մի կին, ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Դեբեդ գետը: Դին գտնելու և գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 37 և 40 հրշեջ փրկարարական ջոկատները, ովքեր 3 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո, Թումանյանի ոստիկանների հետ Բաղրամյան թաղամասով հոսող Դեբեդ գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած կնոջ դին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ