00:34 , 24 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ուկարինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Կիևում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Յանուկովիչը Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված ճգնաժամից դուրս գալու խաղաղ ուղիները:
Անգելա Մերկելի հետ զրույցի ժամանակ Յանուկովիչը շոշափել է Ուկրաինայում իրավիճակի կայունացման ուղիների մասին հարցեր: Խոսակցությունների այլ մանրամասներ հայտնի չեն:
Միևնույն ժամանակ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Կիև` Յանուկովիչի հետ հանդիպելու համար:
Իսկ ուրբաթ Կիև կժամանի ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագուն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: