Պարելով Աշխարհի շուրջ


12:59 , 22 հունիս, 2012

Մետ Հարդինգը (Matt Harding)  ճանապարհորդում է աշխարհի երկրներով եւ պարում: 
Նա 2005 թ. ճամփորդում է եւ պարում տարբեր երկրների համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրերի ֆոնին: Նրա "Որտեղ է, գրողը տանի Մետը" տեսանյութերի շարքը միլիոնավոր մարդիկ են դիտել: 


Մետը այս շաբաթ վերջապես հրապարակեց իր նոր ուրախ տեսագրությունը, որտեղից կարելի է եզրակացնել, որ արդեն բավական զարգացրել է իր պարելու ունակությունը եւ կարողանում է պարել: